ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը

«Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը
12.11.2016 | 21:27

Մեր հետևում որևէ հայտնի մեկը կանգնած չէ՝ նոյեմբերի 12-ին, «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովի ժամանակ նշել է շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը: Ելույթում նա նշել է, որ շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու և «Միասնություն» համազգային շարժումը նոր ուժ է Հայաստանի քաղաքականության մեջ: Արման Վարդանյանի խոսքով` խոսակցությունները, թե այս շարժման հետևում հայտնի անձինք են, իրականությանը չեն համապատասխանում: «Հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, մեր հետևում որևէ հայտնի մեկը կանգնած չէ, հենց այդ հայտնի մարդիկ են երկիրն այս վիճակին հասցրել, իսկ այս շարժումն այլ գաղափարի շուրջ է ստեղծվել: Սա գաղափարական սերունդների շարժում է: Սա հաղթանակած սերնդի շարժումն է: Մեզ կարող են միանալ այն մարդիկ, որոնք կիսում են մեր գաղափարները, որոնք պատրաստ են իրենց առօրյան նվիրել պետության զարգացմանը»,- ասաց նա:


Արման Վարդանյանը նշեց, որ սերնդի գաղափարական և արժեքային համակարգն հիմնված է լինելու հայրենասիրության, սոցիալական արդարության և հավասարության, երիտասարդների ինտելեկտուալ ներուժի օգտագործման վրա:
«Միասնություն» համազգային շարժմանը միացած «Հայազն» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ կարճ ժամանակ է, որ իրենց կուսակցությունն համագործակցում է այս շարժման հետ և արդեն համոզվել է, որ ուժի և ինտելեկտի համատեղման շարժում է:
«Միասնություն» համազգային շարժման հռչակած նպատակներն են` բնականոն սերնդափոխության ապահովումը, առողջ մրցակցային դաշտի ստեղծումը, հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը, պետության կառավարության փիլիսոփայության փոփոխությունը, համազգային միասնության հաստատումը: Այս նպատակներին հասնելու միակ ռեսուրսն այն մարդիկ են, որոնք կիսում են շարժման հռչակած սկզբունքները:


«Միասնություն» համազգային շարժման համագումարում համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը նաև ասել է՝ «Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, հավատում ենք մեր գաղափարներին և համոզված ենք մեր հաղթանակի մեջ»:

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ